4 ապրիլի 2025 - 17:58 AMT
Ֆինանսների նախարարը քննարկել է Նուբար Աֆեյանի հետ AIFA-ի ծրագրերը և ներդրումային հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի՝ Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության կարևորությունը։