4 ապրիլի 2025 - 18:23 AMT
Freedom House–ն ավարտում է աշխատանքը Հայաստանում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Շիրինյանը նշել է, որ մոտ չորս տարի աշխատելուց հետո դադարեցնում է իր աշխատանքը որպես Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ։