Հունվարի դրությամբ աշխատող արցախցիների 55,6%-ը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ։ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է աշխատող արցախցիների աշխատավարձերի չափերն առանց հարկերի, հայտնում է ՍիվիլՆեթը։
ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի տեղահանությունից հետո աշխատանք ունեցող և մարտի 1-ի դրությամբ աշխատող արցախցիների թիվը կազմել է 20,420, սակայն աշխատավարձերի վերաբերյալ վիճակագրությունը տրամադրվել է հունվար ամսվա հիման վրա, երբ գրանցված է եղել 23,678 աշխատող։
ՊԵԿ-ի հաշվետվությամբ՝ ամսական մինչև 75,000 դրամ աշխատավարձ ստացող արցախցիների թիվը 7708 է։ Ըստ տոկոսային բաշխման՝ հունվարի դրությամբ արցախցի աշխատողների 55․6 տոկոսը վաստակել է մինչև 120,000 դրամ, 20․5 տոկոսը՝ 120,000-ից 180,000 դրամ, 15․2 տոկոսը՝ 180,000-300,000 դրամ, իսկ 8․7 տոկոսը՝ 300,000 դրամ և ավելի։
Ապրիլի 1-ից կտրուկ նվազել է տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակվարձի օժանդակության ծրագիրը, որն ոչ պաշտոնապես հայտնի է որպես «40+10»։ Ծրագիրը նախատեսել է ամսական 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ կոմունալ ծախսերի փոխհատուցում՝ յուրաքանչյուր տեղահանված անձի համար։