Թուրքիայում ընդդիմադիր ուժերը նախաձեռնել են լայնածավալ ստորագրահավաք՝ հայտարարելով անվստահություն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Նախաձեռնության նպատակն է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ Այդ մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Օզգյուր Օզելը՝ նշելով, որ սկսած շաբաթվա սկզբից ստորագրահավաքը տեղի կունենա ամբողջ երկրում՝ բոլոր տներում և բոլոր փողոցներում, հայտնում է «Վեստի Կավկազան»։
«Իսկապես երկուշաբթի օրվանից մենք սկսում ենք ստորագրահավաքը մեր երկրի բոլոր տներում, բոլոր փողոցներում՝ Էրդողանին ցույց տալու համար անվստահության ամենամասշտաբային դիրքորոշումը»,-ասել է նա։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ ընդդիմությունն ուզում է հնարավորինս շուտ ընտրություններ՝ պատրաստ լինելով դրանց արդեն այս տարվա ամռանը։
«Մենք արդեն պատրաստ ենք (արտահերթ – խմբգր. ) ընտրություններին հունիսին։ Չես հասցնում հունիսին՝ պատրաստ ենք նաև նոյեմբերի առաջին կեսին։ Դուրս եկ ու մրցիր մեր թեկնածուի հետ»,–ասել է նա։
Ավելի վաղ ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Մի քանի օր անց նրան կալանավորեցին։ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։