Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ, որը կայացել է միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում, որը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ստեղծել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան խորհրդարանական նոր ձևաչափ, հայտնում է APA-ն։
Նուման Քուրթուլմուշը հրավիրել է Շալվա Պապուաշվիլիին այցելել Թուրքիա՝ պաշտոնական այցով։
Բացի այդ, կողմերը վերահաստատել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը։