7 ապրիլի 2025 - 15:32 AMT
«Հպարտ քաղաքացի» ընկերությունը պետությունից ստացել է ավելի քան 470 մլն դրամի պատվերներ

Ներքին գործերի նախարարությունն այս տարվա մարտի 26-ին կնքել է 38 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր «Հպարտ քաղաքացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ։ Համաձայն պայմանագրի՝ կազմակերպությունը պարտավորվում է մատուցել համակարգչային տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման ծառայություններ, հայտնում է Factor.am-ը։

«Հպարտ քաղաքացին» ստեղծվել է 2018 թվականի մայիսի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց 2 օր անց։ Հիմնադիրը Արամ Ալբերտի Ստեփանյանն է:

«Հպարտ քաղաքացի»-ն պետական գնումներին սկսել է ակտիվ մասնակցել 2019 թ-ի մայիսից։ Մինչ օրս այն պետական տարբեր մարմիններից ստացել է 470,770,700 դրամի պատվերներ։