7 ապրիլի 2025 - 16:32 AMT
Ռուսաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել է, որ Ռուսաստանում անցկացվելու են Հայկական մշակույթի օրեր։

«Պետական մակարդակով նախատեսված են աշնանը, եթե չեմ սխալվում, Հայկական մշակույթի օրեր Ռուսաստանում», – նշել է նա լրագրողների հետ զրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դանիելյանի խոսքով՝ հայկական կողմը նախատեսել է լիարժեք պատրաստվել այսլավագույնս ներկայացնելու նպատակով։

Նա հավելել է նաև, որ վերջերս Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկը ընդգրկվել է Ռուսաստանում անցկացվող հեղինակավոր Չեխովյան փառատոնի ծրագրում։

«Հիմա պատրաստվում ենք հյուրախաղերի», – հավելել է փոխնախարարը։