7 ապրիլի 2025 - 15:57 AMT
Տրանսպորտում տոմսային վավերացումները մեկ շաբաթում աճել են մոտ 43,000–ով

Երևանի հասարակական տրանսպորտի տոմսային համակարգում նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրված վավերացումների ընդհանուր քանակը հասել է 2 միլիոն 439 հազար 525-ի։ Նախորդ շաբաթվա համեմատ արձանագրվել է մոտ 43 հազար վավերացման ավելացում։ Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում ապրիլի 7-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Տրոլեյբուսներում վավերացումները կազմել են 92,151, մետրոպոլիտենում՝ 509,514 և ավտոբուսներում՝ 1 միլիոն 837 հազար 860 դեպք։