7 ապրիլի 2025 - 16:13 AMT
ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՊՆ–ն հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Ավելի վաղ, անդրադառնալով հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին ահազանգին, ՊՆ–ից «Ազատությանը» ասել էին, որ անկանոն կրակոցների մասին չեն հայտնում, հաղորդում են միայն թիրախային կրակի մ ասին։