7 ապրիլի 2025 - 17:23 AMT
Դավիթ Բաբայանը՝ Բաքվում․ Ադրբեջանի հետ ինտեգրումն անհնար էր

Ապրիլի 7-ին Բաքվի ռազմական դատարանում շինծու գործերով հերթական դատական նիստում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեմ է եղել արցախցիների ինտեգրմանն Ադրբեջանին՝ հավելելով, որ ոչ ոք նման հեռանկար չէր տեսնում:

«Ինտեգրումը անհնար էր»,-ասել է Բաբայանը, գրում է Minval.az-ը։

Նրա խոսքով՝ նույն դիրքորոշումն են ունեցել նաև Արցախի մյուս ղեկավարները՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլոք։

Բաբայանը հավելել է, որ պաշտոնյաներից ոչ մեկը ինտեգրման հեռանկարներ չի տեսել։

Նա նաև ասել է, որ միջազգային ուղևորությունների ժամանակ օգտվել է ՀՀ անձնագրից և հավելել, որ պաշտոնյաներն ունեին նաև դիվանագիտական անձնագրեր։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։