Բրատիսլավայում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 4:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսեյ Բորուտին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ակակի Կեմերթելիձեն (Վրաստան), հայտնում է Panorama.am-ը։
Քառորդ եզրափակչում Վազգեն Թևանյանը չափազանց լարված պայքարում պարտություն է կրել՝ 2:3 հաշվով զիջելով ռուս ըմբիշին:
Մանվել Խնձրցյանը 1:4 հաշվով զիջել է մեկնարկում ռուս ըմբիշին։