Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեղեկատվություն այն մասին, թե որքան սոցիալական կրեդիտ են ետ ստացել համընդհանուր հայտարարագիր լրացրած քաղաքացիները՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչ այժմ։
Նա նշել է, որ մեկ մարդու կողմից hետ ստացած կրեդիտի միջին չափը 92.2 հազար դրամ է:
«Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10,604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92.2 հազար դրամ է:
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։