Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել հայտնի երգիր Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառման վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
Օհանյանը, որը բաժանվել է երգչից և մինչ այժմ լռություն էր պահպանում, ապրիլի 6-ին ինստագրամյան էջում հրապարակել է տեքստ, որով, փաստացի, մեղադրանքներ է հնչեցրել նախկին ամուսնու հասցեին՝ նշելով ընտանեկան բռնության և հոգեբանական ճնշման մասին։
Նա մասնավորապես գրել է․«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝«այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի ,կհարվածի ,թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- գրել է Օհանյանը։
Անի Օհանյանի գրառումը փաստացի կարող է դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում։