8 ապրիլի 2025 - 12:34 AMT
Արման Անդրեասյանը դուրս է եկել ԵԱ եզրափակիչ

Արման Անդրեասյանը հերթական հաղթանակն է գրանցել և դուրս եկել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Արման Անդրեասյանը հաղթել է վրացի ըմբիշին, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակչում նրա մրցակիցը կլինի ՌԴ–ն ներկայացնող Դավիթ Բաևը (UWW):

1/4 եզրափակչում Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն էր կրել՝ 2:3 հաշվով զիջելով ռուս ըմբիշին: Մանվել Խնձրցյանը 1:4 հաշվով զիջել էր մեկնարկում ռուս ըմբիշին: 79 կգ քաշային Հայկ Պապիկյանն իր առաջին գոտեմարտում 0:10 հաշվով պարտություն է կրել ուկրաինացի մրցակցից։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես կգան նաև Եվրոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը:

Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):