Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը սոցիալական ցանցում իր գրառման տակ մեկնաբանություն գրած կնոջից պահանջել է տրամադրել իր եղբոր կամ ամուսնու հեռախոսահամարը։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Պառլեմենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար , անդրադառնալով միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Սարիկ Մինասյանը»։
«Իշխող ուժի հռչակած արժեքները փուչիկի նման ունայն են ու պայթում են։ Կանանց իրավունքները վերադասող, կնոջ թիրախավորումը շահարկող, կնոջը «գերադրող», հավասարություն քարոզող, փողոցային վարքուբարքի ու ենթամշակույթերի դեմ «պայքարող» ուժի ներկայացուցիչը իրեն ոչ հաճո մեկնաբանության համար սպառնում ու ռազբորկայի է կանչում վերջինիս տղամարդկանց»,–գրել է նա։
Սարիկ Մինասյանը, անդրադառնալով մեղադրանքին, ասել է․ «գրել եմ՝ համա՛ր տուր, որ բացատրեմ, դա «ռազբորկա՞» է, հայտնում է Factor.am-ը։
«Ուզել եմ, որ բացատրեմ՝ էդ շնորհավորանքը իրեն էլ կվերաբերվի, ինչպես հազարավոր մայրերի, քույրերի։ Ոչ ոք չի քննադատում, որ նա հազարավոր մայրերի ու քույրերի վիրավորել է այդ բառով, իսկ ես որ գրել եմ՝ համար տուր, որ բացատրեմ դա «ռազբորկա՞» է։ Որ համարը տար բացատրելու էի, որ մայրերին ու քույրերին չեն վիրավորում, որովհետեև մայրերն ու քույրերը մեր սրբություններն են, չի կարելի քաղաքական առումով թիրախավորել»,- ասել է Մինասյանը։
Նշվում է, որ Մինասյանը քննադատել է օգտատիրոջն այն շեշտադրմամբ, որ անթույլատրելի է վիրավորելը, բայց ինքն է փոխադարձ վիրավորանքով պատասխանում՝ նշելով՝ «էությամբդ ես ժեխը»։
Մինասյանին հարցրել են, որ, եթե վիրավորանքն անթույլատրելի է համարում, ինչո՞ւ է ինքը նման կերպ պատասխանում։
«Եթե նա հազարավոր մարդկանց վիրավորում է, ուրեմն էությամբ ինքն է այդպիսին»,- կրկին ասել է Մինասյանը։