Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է ՌԴ նախագահի Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։ Զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:
Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել: