Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, պատասխանելով հարցին, որ Հանրային հեռուստաընկերությունը չի անդրադառնում Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների դատավարություններին, ասել է, որ ճիշտ կլինի, որ լուսաբանվի։
«Ես գիտեմ այս խնդիրը, կիսում եմ ձեր մտահոգությունը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուդրը։
«Մենք իրավունք չունենք մտնել բովանդակության մեջ, խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք։ Մեր իրավունքը սահմանափակվում էօրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չէ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է սա կամ այն ցույց տալ։ Օրենսդրական խախտում չէ։ Իհարկե, շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի։ Կիսում եմ ձեր մտահոգությունը»,–ասել է նա։
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։