8 ապրիլի 2025 - 18:18 AMT
Eurowings-ը ներկայացրել է ՀՀ 1000 կմ երկարությամբ նոր արշավային ուղին

Աշխարհահռչակ Eurowings ճամփորդական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող 1000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով և իրականացվում է HIKE Armenia կազմակերպության շնորհիվ։

Ամսագիրը հասանելի է Eurowings ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ մինչև ապրիլ ամսվա ավարտ, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Լրագրողը հաղթահարել է այս անհավանական ճանապարհը՝ լեռնագնաց Շուշան Ռուբենյանի ուղեկցությամբ՝ լիովին զգալով Հայաստանի անզուգական բնությունն ու հարուստ մշակույթը։