Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Անդրեասյանը մրցել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Բաևի հետ և պարտվել 1:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը։
Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վազգեն Թևանյանը մրցելու էր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չի ներկայացել գոտեմարտին։
Արման Անդրեասյանը 2024 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Նա ԵԱ-ում արժանացել է նաև արծաթե և բրոնզե պարգևների։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Վազգեն Թևանյանը 2023 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Նա նաև դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։