ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։
Ըստ նրա՝ այդօրինակ փորձերը պետք է արժանանան խիստ գնահատականների։
«Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Վերջակետ։
Հ.Գ. սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են։»,- գրել է Թորոսյանը։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ավելի վաղ հայտնել է, ԱՀ սահմանադրությունումփոփոխություններ եննախատեսվում, որոնք միտված են նախագահի պաշտոնավարումը շարունակելու հնարավորության ստեղծմանը։ Նա հավելել էր, որ Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և նպատակն է անել անհրաժեշտ կարգավորումները՝ խնդիրներից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի գործունեությանը, ապա, ըստ նրա, համապատասխան դրույթները Սահմանադրության մեջ արդեն առկա են։