9 ապրիլի 2025 - 17:30 AMT
Փաշինյան․ Բռնագանձվել է 5 մլն դրամից ավելի արժեքով ապօրինի գույք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բռնագանձվել է 5 մլն դրամից ավելի արժեքով ապօրինի ձեռք բերված գույք:

Խոսքը Վաղարշյան փողոցում ավտոտնակի բռնագանձման մասին է։

«Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակ 3-ը, որպես ապօրինի ձեռքբերված գույք: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5,032,895 դրամ»,–ասվում է գրառման մեջ։