Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով իր մրցակցին։
Ոսկու համար մղված գոտեմարտում Հարությունյանը 5։7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին, հայտնում է Aysor.am-ը։
Արսեն Հարությունյանն իր կարիերայի ընթացքում արդեն դարձել է աշխարհի երեքակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի քառակի չեմպիոն։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը։