Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը։
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։