Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում,
6 անշարժ գույքի գնման իրավունք մայրաքաղաքում,
6 միավոր տրանսպորտային միջոց,
4 կազմակերպությունում բաժնեմասի մասնակցություն,
59 միլիոն 518 հազար դրամ, որը ներկայացվել է որպես ապօրինի ճանապարհով ստացված եկամուտ և միջոցների մնացորդ։