«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Artsakh Monument Watch) ծրագրի թիմը հայտնում է, որ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։
«Մինչ օրս հայագիտական որևէ կառույց տեղեկացված չի եղել նման միջոցառման անցկացման մասին։ Ըստ հաղորդման՝ միջոցառմանը մասնակցում են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից և Լիտվայից, որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունն Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։
Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։
Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»,-ասվում է հայտարարության մեջ։
2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային և պատմական կոթողները, իսկ որոնք ոչնչացնել չի կարող, ներկայացնում է որպես իբր աղվանական։