Եվրամիությունը որոշում է ընդունել երեք ամսով հետաձգել ԱՄՆ-ի նկատմամբ նախատեսված նոր մաքսատուրքերի կիրառումը։ Այդ մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը։
«ԵՄ 90 օրով հետաձգում է ԱՄՆ դեմ նոր մաքսատուրքերի կիրառումը», - ասվում է գրառման մեջ, հայտնում է «Ազատությունը»։
Եվրահանձնաժողովի ղեկավարը պարզաբանել է, որ այս քայլն արված է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որով նա երեք ամսով սառեցնում է ավելի քան յոթ տասնյակ երկրների դեմ սահմանված ամերիկյան նոև մաքսատուրքերը։
«Մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել բանակցությունների համար։ Ավարտին հասցնելով պատասխան մաքսատուրքերի ծրագիրը, մենք 90 օրվա ընթացքում չենք կիրառի, բայց եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաղջողությամբ չավարտվեն, այդ հակաքայլերը ուժի մեջ կմտնեն»,–գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներմուծման վրա սահմանում է լայնածավալ մաքսեր։ Չինաստանի համար սահմանված տոկոսադրույքը կազմել է 34%, Եվրոպական միության համար՝ 20%, Ճապոնիայի՝ 24%, իսկ Հնդկաստանի՝ 26%։ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանից ներկրվող ապրանքների համար։ Սա նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։