Ապրիլի 11-ից մայրաքաղաքում իրականացվելու են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակը տրանսպորտային հոսքերի անցունակության բարելավումն է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես, սահմանվել է մեքենաների կանգառի արգելք հետևյալ հատվածներում. Պուշկինի փողոցի հ.50 շենքին հարող ճանապարհային մասում, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որը ձգվում է Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկը։
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: