11 ապրիլի 2025 - 10:12 AMT
ՀՀ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են կարգավորման գործընթացը

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանն ու Բերիս Էքինջին քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ընթացքն ու փոխգործակցության հնարավոր նոր ոլորտները։ Այդ մասին Կոստանյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10–ին։

«Կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ՝ ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու վերաբերյալ։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,– գրել է Կոստանյանը։