11 ապրիլի 2025 - 10:37 AMT
2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայից արտահանումը ՀՀ պակասել է 14․4 %-ով

2025–ի հունվարից մարտ ամիսներին Թուրքիան հարևան երկրներ է արտահանել 6․2 մլրդ դոլարի ապրանք։ Այդ են վկայում Թուրքիայի Առևտրի նախարարության և Արտահանողների ասամբլեայի տվյալները։

Հիմնական ծավալն արտահանվել է Բուլղարիա, Վրաստան, Իրաք, Իրան, Սիրիա և Հունաստան, սակայն արտահանում է իրականացվել նաև դեպի Հայաստան՝ ընդհանուր 106,000 դոլարի ապրանքը, ինչը 14.4 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է «Անադոլուն»։

Արտահանման ամենաբարձր ցուցանիշը եղել է դեպի Իրաք՝ 2 միլիարդ 563 միլիոն 861 հազար դոլարի, որին հաջորդում են Բուլղարիան՝ 1 միլիարդ 176 միլիոն 583 հազար դոլար, Հունաստանը՝ 910 միլիոն 145 հազար դոլար, Իրանը՝ 544 միլիոն 498 հազար դոլար, Վրաստանը՝ 539 միլիոն 989 հազար դոլար։