28 մայիսի 2009 - 14:20 AMT
Սեւծովյան տարածաշրջանի խնդիրներից մեկը ծովածոցերի եւ նավահանգիստների խնդիրն է
Տրանսպորտի ոլորտում Սեւծովյան տարածաշրջանի խնդիրներից մեկը Սեւ ծովի ծովածոցերի եւ նավահանգիստների խնդիրն է, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսական հարցերով ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը:«Սկզբունքորեն դա մեզ ուղղակիորեն չի վերաբերում, բայց մենք նաեւ շահագրգռված կողմ ենք, քանի որ հարեւան երկրների միջոցով այդ նավահանգիստներից օգտվում ենք»,- պարզաբանել է նա: Այդ ենթատեքստում նա ավելացրել է, որ ՍՏՀԿ այն կարծիքին է, որ թեեւ թուրքական կողմը վերջին ժամանակներս փորձում է կրկին բարձրացնել ծովածոցերի մասին հարցը, այնուամենայնիվ, կազմակերպությունը պնդում է այն սկզբունքների հարցում, որոնք ի սկզբանե դրանում առկա էին: «Ծովածոցերը պետք է զանազան պայմաններով շահագործվեն տարածաշրջանի բոլոր երկրների համար, եւ այդ առումով մենք գտնում ենք, որ Թուրքիան չպետք է արտոնություններ ունենա, քանի որ ծովածոցերը նրա սեփականությունը չեն, այլ պատկանում ենք տարածաշրջանի երկրներին, որոնք իրավունք ունեն օգտվելու դրանցից»,- ասել է նա:

Շատ հետաքրքիր է Սեւ ծովի արեւմտյան ափին նավահանգիստների զարգացման միտումը, հաղորդել է խորհրդարանի պատգամավորը: «Ռումինիայի եւ Բուլղարիայի` ԵՄ մտնելուց հետո այդ երկրները փաստացիորեն դարձան ԵՄ սահմանամերձ երկրները Սեւծովյան տարածաշրջանի այլ երկրների հանդեպ, եւ այդ երկրների նավահանգիստները հիմա վերելք են ապրում»,- ասել է նա: Նռանյանի խոսքով, ներկայումս ծառացել է այդ նավահանգիստների միջեւ անընդմեջ հաղորդակցության ապահովման վերաբերյալ հարցը: