11 ապրիլի 2025 - 15:44 AMT
Ալիևն ու Էրդողանն Անթալիայում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Անթալիա քաղաքում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, գրում է Minval.az-ը։

Բանակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «եղբայրական ու դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներում հաջող զարգացման» վերաբերյալ և քննարկել համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում են Անթալիայի դիվանագիտական համաժողովին։