Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցություն է ունեցել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև ընդգրկվել է Եվրոպական ֆեդերացիայի գործադիր մարմնի ընտրական գործընթացում։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած միջոցառման ընթացքում Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Հայաստանի ֆեդերացիայի տեսլականը ծանրամարտի ոլորտի ապագա զարգացման ուղղությամբ, հայտնում է ֆեդերացիան։
Հայկական կողմը նաև հանդես է եկել առաջարկությամբ՝ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիկական խորհրդում ընդգրկելու միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանին։Նա ընտրվել է այդ պաշտոնում: