12 ապրիլի 2025 - 16:44 AMT
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Գրիգորյանը 2024–ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: