Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի հաղթող, ինչպես նաև Աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է ևս մեկ մրցանակակիր՝ այս անգամ բրոնզե մեդալով։
Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Դավթյանը գրավել է երրորդ հորիզոնականը:
Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Համլետ Մանուկյանը դարձել էր ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ապրիլի 14-20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլը, որին Հայաստանի թիմը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան: