28 մայիսի 2009 - 16:04 AMT
ՄԱԿ. 2009թ. համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը կնվազեն 2,6 տոկոսվ
Համաշխարհային տնտեսությունը լայնածավալ ճգնաժամի մեջ է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ 2009թ. հեռանկարները» զեկույցում: Այնտեղ կանխատեսվում է, որ 2009թ. համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը կնվազեն 2,6 տոկոսվ:

Կանխատեսվում է, որ 2009թ. ՀՆԱ-ն ԱՊՀ երկրներում կկրճատվի 5,4 տոկոսով:

Փորձագետները նշում են, որ բնական պաշարներով հարուստ երկրները մի շարք արդյունավետ միջոցներ են ձեռնարկել, օգտագործելով նավթի գների աճի ժամանակ կուտակված միջոցները: Օրինակ, ՌԴ-ն ներկայացրել է ՀՆԱ-ի 9 տոկոս աճին միտված տնտեսական խթանման ծրագիր: Տնտեսական անկայունության պայմաններում ԱՊՀ շատ երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, ստիպված են դիմել ԱՄՀ` ֆինանսական օգնություն ստանալու համար: Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանն ու Ուկրաինան համապատասխան համաձայնագիր են կնքել ԱՄՀ-ի հետ: Զեկույցում մտավախություն է հայտնվում, որ ԱՊՀ որոշ երկրներում կարող են աճել սոցիալական լարվածությունն ու անկայունությունը:

ՄԱԿ-ի փորձագետները գտնում են, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կսկսվի 2010 թվականին: Սակայն դրա համար անհրաժեշտ է տնտեսական խթանման միջոցների ողջ փաթեթը: Միաժամանակ, չի բացառվում , որ ճգնաժամը կարող է առավել ձգձգվել:

ՄԱԿ-ի նոր զեկույցում ասվում է նաեւ, որ կտրուկ աճել է գործազրկությունը 2008թ.: Առաջիկա երկու տարում շուրջ 50 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը: Սակայն ՄԱԿ-ի փորձագետները չեն բացառում, որ այդ թիվը կարող է կրկնապատկվել: