Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առթիվ «Անմահ գունդը» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կանցկացնի իր ավանդական հուշ-երթը Երևանում։
Միջոցառումը նախատեսված է մայիսի 9-ին՝ սկսած ժամը 12:00-ից, Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։ Երթը կուղղվի դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակի հուշահամալիրը։
Երթը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակ հուշահամալիր։ Այնուհետև ժամը 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի կունենա տոնական համերգ, գրում է Sputnik Արմենիան։
Բացի այդ, «Անմահ գունդը» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հաղթանակ զբոսայգում երեխաների համար պատրաստել է ժամանցային ծրագիր։
«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում։ Շարժման մասնակիցները Հաղթանակի օրը ամեն տարի անցնում են քաղաքների փողոցներով՝ իրենց ազգականների՝ բանակի և նավատորմի վետերանների, պարտիզանների, ընդհատակյա զինվորների, դիմադրության մարտիկների, թիկունքի աշխատավորների, համակենտրոնացման ճամբարի գերիների, շրջափակողների, պատերազմի երեխաների նկարներով։