14 ապրիլի 2025 - 16:11 AMT
Զաքարյանը` իրարամերժ հայտարարությունների մասին․ Հայկական գյուղի մշակույթի տունը թիրա՞խ չէ, բա ի՞նչ է

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պաշտպանության նախարարության հաղորդագրությանն ու պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հայտարարությանը` նշելով դրանց իրարամերժ լինելը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։

Գրեթե միևնույն ժամանակահատվածում, ԱԺ-ում լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են և թիրախային չեն»։

Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրա՞խ չէ։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։

Այսինք, եթե հատուկ նշանառությամբ են կրակում, դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարակահերթով են «պատահաբար» դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդի՞ր չէ, դա վտա՞նգ չէ։

Սա ի՞նչ տրամաբանություն է․․․»,-գրել է նա։

Ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի մշակույթի տունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հայտարարության մեջ: