ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ընդունել է վարույթ Գլխավոր դատախազության նոր հայցը՝ ուղղված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը:
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից հետևյալը.
2 անշարժ գույք
2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք
77 միլիոն 692 հազար դրամ՝ ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների և միջոցների մնացորդ
14 միլիոն 955 հազար դրամ, որը չունի օրինական ծագում, չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողին կամ հնարավոր չէ նույնականացնել 1994-2023 թվականների ընթացքում՝ համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման: