14 ապրիլի 2025 - 18:19 AMT
Սիմոնյանը և Պապուաշվիլին համաձայնեցրել են իրենց հանդիպման հարցը

Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների ընդլայնման հարցեր։

Երկուստեք համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման անցկացումը մոտ ապագայում։