28 մայիսի 2009 - 16:51 AMT
Աբդուլլահ Գյուլ. ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես չի գործում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս դրությունը ոչ մեկի օգտին չի: Այդ մասին Բիշկեկում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես չի գործում: «Տարածաշրջանային հակամարտությունները բարդացնում են առանձին երկրների ժողովրդավարացման գործընթացները»,- ընդգծել է Գյուլը: