Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում 1 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամy։
Մ-8 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։
Չնայած եղանակային պայմաններին՝ ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար։
Ճանապարհաշինարարական խմբերը տեղերում շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները՝ ապահովելու երթևեկության անվտանգությունը։
Վարորդներին հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն, խստորեն պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել միայն ձմեռային անվադողերով։