15 ապրիլի 2025 - 15:30 AMT
Փաշինյան․ 2018–ից մինչ օրս ԼՂ–ին $1․3 մլրդ ենք հատկացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Վ 2024 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2018-ից մինչև այժմ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին հատկացրել է 1 միլիարդ 370 միլիոն դոլարի կամ 548 միլիարդ դրամի աջակցություն՝ տարբեր բյուջետային հոդվածներով։

«2018 թվականից մինչև հիմա մենք ԼՂ-ին տարբեր հոդվածներով 1 մլդ 370 մլն դոլար կամ 548 մլրդ դրամ ենք հատկացրել։ Բա էս գումարներն ինչի՞ են տրվել։ Մենք պետք է օգնենք, որ մարդիկ աշխատեն, ապրեն։ Այսօր 90-ականներին Բաքվից, Սումգայիթից տեղահանվածներ կան, ասում են՝ բա մի րոպե, մեզ ոչ մի բան չի հասնո՞ւմ։ Հիմա ասենք՝ սխալ եք ասում, ի վերջո, պետք է բանաձևերը փոխվեն։ Էլ չեմ ասում, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են ասում»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետը նաև նշել է, որ 2012-2017 թվականների համեմատությամբ՝ 2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը ՀՀ պետական բյուջեից ԼՂ-ին տրամադրված աջակցությունն ավելացել է 367 միլիարդ դրամով կամ 137 տոկոսով։

Փաշինյանը շեշտել է, որ այս թվերը վկայում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության մասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է վերանայել օժանդակության տրամադրման մոտեցումները՝ հաշվի առնելով ներքին արդարության հարցերը։