15 ապրիլի 2025 - 18:08 AMT
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր կարիերայի հնարավոր ավարտի մասին հարցին։

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում: Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանի Football-Italia-ն:

Մխիթարյանի խոսքով, 3-4 օրը մեկ խաղալն ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը, գրում է Արմենպրեսը։

«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում Միլանի «Ինտերն» ապրիլի 16-ին հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիային»՝ նախորդ խաղում արձանագրած 2:1 հաշվով հաղթանակից հետո։