Ադրբեջանի հաջորդ տարվա պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար նախատեսում է ծախսել ավելի քան 8 մլրդ մանաթ։
Տվյալները ներառված են 2026 թվականի և հաջորդ երեք տարիների պետական բյուջեի նախագծի ծախսային ցուցանիշներում՝ ըստ ֆունկցիոնալ դասակարգման, հայտնում է APA-ն։
Փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականին այդ ոլորտին հատկացվելու է 8 միլիարդ 110 միլիոն 642.2 հազար մանաթ։
Մինչդեռ Ադրբեջանը բոլոր հարթակներում բողոքում է Հայաստանի այսպես կոչված ռազմականացումից և սպառազինումից։ Հատկապես Բաքվին նյարդայնացնում են զենքի մատակարարումները Ֆրանսիայից՝ Ադրբեջանւ նույնիսկ պահանջում է «հետ վերադարձնել ՀՀ–ին արդեն մատակարարված տեխնիկան»։