16 ապրիլի 2025 - 11:54 AMT
Տիկնիզյան. Հիմա «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի մասին չեմ մտածում, կարևորը խաղաշրջանի ավարտն է

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ հիմա չի մտածում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ կենտրոնացած է խաղաշրջանի ավարտի վրա։

«Այդ մասին պետք է իմ գործակալին հարցնել»,- ասել է նա, հայտնում է Sportbox.ru-ն։

Երբ հարց է հնչել, թե արդյոք ինքը ներգրավված չէ այդ գործընթացում, նա նշել է, որ ընդհանրապես չի մտածում դրա մասին։

«Ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածում: Ճիշտն ասած, հիմա դրա ժամանակը չէ։ Մրցաշրջանի կարևոր հատվածն է՝ ավարտը։ Պետք է ամեն մի խաղում ցուցադրեմ լավագույն որակներս»,- ասել է Տիկնիզյանը:

Տիկնիզյանի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը: 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գնահատված տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: