Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության զավթում, ասել է, թե վերջինս պետք է հիշի, թե ինչ էր ասում 2018–ին։
«Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև հավելել է, որ Ղրաբաղյան շարժումը չի շարունակվելու։
շեշտել է, որ արցախյան շարժման շարունակություն չի եղել Հայաստանի տարածքում։
«Ես ասել եմ, որ Ղրաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»,–նշել է վարչապետը։
Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 35–ամյակին նվիրված նիստում իր ելույթի ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով այն մասին, թե Հանրապետականին մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ՝ Սարգսյանը նշել է, որ կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում է տվել, որ չի ստիպել «գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը»:
«Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»,–ասել է նա։