28 մայիսի 2009 - 17:18 AMT
Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է համարում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւան քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է համարում: «Քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ստացել Երեւանի բնակչությանն իրենց տեսակետները եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերը ներկայացնելու համար»,- ասել է Հայաստանի նախագահը` Սարդարապատ կատարած այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Սերժ Սարգսյանը նաեւ դիմել է քաղաքական ուժերին այն խնդրանքով, որ նրանք լրացուցիչ լարվածություն չստեղծեն եւ այդ ոգով ավարտեն իրենց նախընտրական քարոզարշավը: Նախագահը նաեւ ցանկություն է հայտնել տեսնել այնպիսի ընտրություններ, որոնց մասին ե'ւ ժողովուրդը, ե'ւ միջազգային կազմակերպությունները կարողանան ասել, որ դրանք Հայաստանի լավագույն ընտրություններն են: