Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ։ Փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:
Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանը 2018–ին օդանակավակայանի կառավարումը հանձնել է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին։