Ապրիլի 17–ին Թբիլիսիում կհանդիպեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները՝ քննարկելու են տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳն խոսնակ Անի Բադալյանը։
«Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին»,–ասվում է գրառման մեջ։
Հայաստանից մասնակցելու է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, հայտնում է Արմենպրեսը։