28 մայիսի 2009 - 17:48 AMT
Արդյո՞ք Հայաստանում ընտրություններից հետո «գունավոր հեղափոխություն» տեղի կունենա
«Յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա մասնագետ, որը զբաղվում է սոցիալ-հոգեբանական հարցերով: Զանգվածների առջեւ ելույթների ժամանակ շատ կարեւոր է, թե ինչպես է ընկալվում այս կամ գործչի խոսքը: Այն բանից, թե ինչպես եւ ինչ եք դուք ասում, օգտագործելով որոշ տեխնոլոգիաներ, կախված է այն, թե ինչպիսի հասարակական կարծիք է ձեւավորվելու»,- այսօր կայացած մամլո ասուլիսին նշել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը հայտնել է, որ այդ առումով որոշ այդպիսի տեխնոլոգիաներ է օգտագործում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավում կան էլեմենտներ, որոնք հիշեցնում են գունավոր հեղափոխության մասին: Խաղարկվում է շատ լուրջ մի բան, ինչի մասին մենք չգիտենք, ուստի երկու հզոր կոալիցիոն ուժեր հանդես են գալիս միմյանց դեմ»,- նշել է Ադիբեկյանը:
2009-ի ապրիլ-մայիս ամիսներին անցկացված սոցհարցման 3 փուլերի արդյունքներով, նախընտրական քարոզարշավը բոլոր կուսակցությունների վարկանիշը բարձրացրել է առավելագույնը 5%-ով: Նա նաեւ հույս է հայտնել, որ երկրում քիչ, թե շատ ժողովրդավարական եւ ազատ ընտրություններ կկայանան, ինչպես դա լինում է, երբ ընտրություններին մասնակցում են երկու հզոր ուժեր: